ՀՀ ՊՆ․ Ժամը 07։40-ի սահմանում Ադրբեջանի ԶՈւ–ն կրկին խախտել է հրադադարի ռեժիմը

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 07։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի ռեժիմը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։

«Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմում կորուստներ չկան»,–նշել է ՊՆ խոսնակը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ թշնամին այսօր հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Կուտական համայնքի հայկական դիրքերի ուղղությամբ, վիրավորների ու զոհերի մասին տեղեկություն չկա։

Sputnik Արմենիա