2022-09-23 11:43
Լրատվական գործակալություններ
0
Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ․ ՄԱԿ-ՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԻՐ ԵԼՈՒՅԹՈՎ ԱՐՁԱՆԱԳՐԵՑ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՊԱԼԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքի գրառմամբ անդրադարձել է ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթին: Նա, մասնավորապես, գրել է.«ՄԱԿ-ում Փաշինյանն իր ելույթով երեք կարևոր իրողություն արձանագրեց։
1. Իշխանության «Խաղաղության դարաշրջանի» կոնցեպտը մեռելածին էր,
2. Իշխանությունը տապալել է Հայաստանի պաշտպանության կազմակերպումը,
3. Իշխանությունը տապալել է դիվանագիտությունն ու բանակցային ողջ գործընթացը:
Մնացյալն ամբողջապես վերոշարադրյալ 3 արձանագրումների հետևանք էր»: