2022-09-23 13:57
Լրատվական գործակալություններ
0
Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՀՀ ԻՇԽՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՓԱՍՏԱՑԻ ՍԱԿԱՐԿՄԱՆ ԴՐԵՑ ՀՀ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՏԱՐԱԾՔԸ
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը գրել է.
«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին հնչեցրած իր ելույթում, ի թիվս մեծ թվով խնդիրների, ՀՀ իշխող քաղաքական ուժի ղեկավարը փաստացի սակարկման դրեց ՀՀ ինքնիշխան տարածքը՝ առաջարկելով Ալիևին, ամբողջական ցանկով ներկայացնել իր տարածքային պահանջները։
Այս ելույթը ցույց տվեց, որ Ադրբեջանը ընդլայնել է իր տարածքային և այլ պահանջները, ու խնդիրը միայն միջանցքով, այսպես կոչված, անկլավներով, դեռ չեմ խոսում՝ Արցախով չի սահմանափակվում։
Այս իշխանությունն իր պատերազմի դարաշրջանով երկիրը բերել, հասցրել է մի կետի, երբ հայ ժողովուրդը պարզապես ընտրության հնարավորություն չունի, իսկ գոյաբանական պայքարը Հայաստանի կենսունակությանը անվերականգնելի հարված հասցնող զիջումների ու նոր ավերիչ պատերազմի միջև է»։