2022-09-23 16:35
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են Մոսկվայում ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպման մասին
Մոսկվայում ԱՊՀ տնտեսական խորհրդի շրջանակում ոչ պաշտոնական ֆորմատով հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Յագուբ Էյուբովը։
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ նիստից հետո ընդմիջման ժամանակ Գրիգորյանն ու Էյուբովը զրուցել են մոտ չորս րոպե, ապա մասնակցել ընդլայնված կազմով ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին։
News.am