ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը և եռյակը քննարկել են տեղի ունեցած վերջին ռազմական գործողությունները

ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն, կազմակերպության եռյակը ներկայացնող Շվեդիայի և Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարարներ Անն Լինդեն և Բույարա Օսմանին, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին ռազմական գործողությունները։

Կողմերը քննարկել են ԵԱՀԿ-ի ակտիվ մասնակցությունն այս ուղղությամբ։ Նրանք համաձայնել են, որ ԵՄ աջակցությամբ խաղաղ բանակցություններն ակտուալ են, և հիշեցրել են տարածաշրջանում ԵԱՀԿ-ի գործիքների մասին։

News.am