2022-09-23 19:19
Լրատվական գործակալություններ
Իրանում անկարգությունների ընթացքում շուրջ 17 մարդ է մահացել, 95-ը` տուժել
Մահսա Ամինիի մահից հետո Իրանի քաղաքներում շարունակվող անկարգությունների և ցույցերի ընթացքում մոտ 17 մարդ է մահացել, ևս 95-ը` տուժել։ Տեղեկությունը հայտնում է իրանական IRIB հեռուստաալիքը։
Ըստ լրատվամիջոցի` մահացածների թվում և՛ ցույցերի մասնակիցներ կան, և՛ իրավապահ մարմինների աշխատակիցներ։ Իրանի մի շարք պետական լրատվամիջոցներ հայտնում են, որ Գիլան (երկրի հյուսիս) և Քերմանշահ (երկրի արևմտյան հատվածում, Քրդստանի նահանգ) քաղաքներում անկարգությունների հետևանքով ընդհանուր առմամբ տուժել է 95 մարդ։
Բացի այդ, «Entekhab» պարբերականում հրապարակված Գիլան նահանգի ոստիկանապետի հայտարարության համաձայն` ցույցերի մասնակիցներից առնվազն 128–ը ձերբակալվել են նահանգի մի շարք քաղաքներում։
Sputnik Արմենիա