Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերը խոսել են սահմանային վերջին էսկալացիայի մասին

Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերն առանձին հանդիպում չեն ունեցել: Այս մասին Armenia Today-ին հայտնեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մամուլի խոսնակ Անի Բաբայանը:

Նա նշեց, որ Յաղուբ Էյուբովի և Մհեր Գրիգորյանի հանդիպումը եղել է Մոսկվայում ընթացող ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստի շրջանակում: Կարճ զրույցի ընթացքում երկու երկիրների փոխվարչապետները խոսել են սահմանային վերջին էսկալացիայի մասին:

Մեր հարցին, թե արդյոք սահմանազատման և սահմանային հարցերի հանձնաժողովի հետագա հանդիպման մասին որևէ պայմանավորվածություն եղել է, Գրիգորյանի խոսնակն ասաց, որ չունի տեղեկություն:

Նշենք, որ լրատվամիջոցների օբյեկտիվից չի խուսափել նրանց հանդիպումը: ԶԼՄ-ներում ակտիվ շրջանառվում են համատեղ լուսանկարները: