2022-09-24 09:39
Լրատվական գործակալություններ
Մարզպետարան․ Տավուշի մարզում սահմանային իրավիճակը հանգիստ է, շրջանառվող տեղեկատվությունը՝ կեղծ
ՀՀ Տավուշի մարզպետարանը հայտարարություն է տարածել,որում ասվում է․
«Շրջանառվող այն տեղեկատվությունը, ըստ որի իբր Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ բնակավայրերում տարհանում է իրականացվում իրականության հետ որևէ առնչություն չունի:
Եվս մեկ անգամ հորդորում ենք չտարածել ապատեղեկատվություն, չվտանգել մեր սահմանների և սահմանապահ բնակիչների անվտանգությունը:
Հարգելի տավուշցիներ, շրջանցեք տարածվող ապատեղեկատվությունը: Տավուշի մարզում սահմանային իրավիճակը հանգիստ է»:
Panorama.am