Հայաստանը ՀԱՊԿ-ից ակնկալում է հստակ գործողություններ. Գևորգյանը` Զասին
Հայաստանը ՀԱՊԿ-ից ակնկալում է հստակ գործողություններ։ Այս մասին ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար, ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Վահե Գևորգյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, Հայաստանում ՀԱՊԿ առաքելության ղեկավար Ստանիսլավ Զասի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ հայկական կողմը ՀԱՊԿ-ից ակնկալում է հստակ գործողություններ` ՀԱՊԿ անդամ Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման և նոր սրացումների կանխարգելման ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Պաշտոնյաները խոսել են հավաքական քայլերի մասին, որոնք ուղղված են իրավիճակը հաղթահարելուն։
Sputnik Արմենիա