2022-09-24 14:22
Լրատվական գործակալություններ
Դավիթ Հարությունյանն ընտրվել է Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր անդամ
Դատավորների ընդհանուր ժողովի Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր անդամ է ընտրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը:
Նա ընտրվել է 189 կողմ ձայնով:
90 կողմ ձայնով էլ Դատավորների ընդհանուր ժողովի Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ է ընտրվել Տաթևիկ Սուջյանը:
Aysor.am