2022-09-24 16:16
Լրատվական գործակալություններ
0
Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ԱՐՑԱԽԸ ՀԱՆՁՆՎԵՑ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԳԵՐԻ ՆԵՐՔՈ, ԻՍԿ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԳԵՐԻ ՆԵՐՔՈ ՀԱՆՁՆՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ
2018-ից 2020 թվականները Նիկոլ Փաշինյանն արեց ամեն ինչ, որպեսզի Հարավային Կովկասում լինի ավելի քիչ Ռուսաստան, «Չդադարող պատերազմ. ինչպես և ո՞վ բերեց այն» թեմայով քննարկմանը հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Աշխարհաքաղաքական այն վակուումը, որ առաջացավ տարածաշրջանում մինչև 2020 թվականը, լցվեց Թուրքիայով ու, այո՛, Նիկոլ Փաշինյանն է իր տխմար քաղաքականությամբ հրավիրել Թուրքիային Հարավային Կովկաս, հրավիրել Արցախ ու սա դառը ճշմարտություն է», - ասաց նա:
Ըստ Աշոտյանի՝ կեղծ ժողովրդավարություն գոռալով, կեղծ ժողովրդավարություն քարոզելով՝ Նիկոլ Փաշինյանը հանձնեց Արցախը:
«Արցախը հանձնվեց ժողովրդավարության երգերի ներքո, իսկ 2020 թվականից հետո խաղաղության երգերի ներքո հանձնվում է Հայաստանը», - նշեց ՀՀԿ փոխնախագահը: