Հաքերները հրապարակել են 1500 ուկրաինացի հետախույզների տվյալները

«RaHDIt» խմբավորման հաքերները հրապարակել են Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության 1500 աշխատակիցների տվյալները: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Նեմեզիդա» կայքի տվյալներին։

Հաղորդվում է, որ ցուցակում տեղ են գտել հետախուզության այն ներկայացուցիչների տվյալները, որոնք քողարկված աշխատում են ավելի քան 20 պետության դեսպանատներում, որոնց թվում են ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Լեհաստանը, Հունգարիան, Հունաստանը, Ադրբեջանը, Արգենտինան, Իրաքը, ՀԱՀ-ը և Տաջիկստանը:

Համացանցում են հայտնվել նաև ՄԱԿ-ի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի ներկայացուցչություններում աշխատող ուկրաինացի հետախույզների տվյալները։

Հուլիսի 6-ին «RaHDit»-ի հաքերները հրապարակել էին Ուկրաինայի ռազմական գերատեսչության հետախուզության գլխավոր վարչության 1000 աշխատակիցների տվյալները, իսկ հուլիսի 8-ին նրանք «Նեմեզիդա» կայքում նոր տվյալներ էին հրապարակել նրանց ու նրանց հետ կապված անձանց մասին: Դրանում հավաքված էին նաև հետախուզության գլխավոր վարչության ծառայողների բնութագրերը` աշխատակիցների մեջ կան թմրամոլներ, ավազակության, կողոպուտի, զենքի և թմրանյութերի ապօրինի շրջանառության, բնակարանային գողության, ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու և բռնաբարությունների համար դատվածներ:

Sputnik Արմենիա