ՀԱՅԱՍՏԱՆԻ 18 ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ու տարածքային ընտրական հանձնաժողովները ամփոփում են սեպտեմբերի 25-ին Հայաստանի 8 մարզերի 18 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքները։ Դրանց համաձայն, նախնական տվյալներն այս պահին այսպիսին են.

Արագածոտնի մարզ

Ծաղկահովիտ համայնքում ՔՊ- ն ստացել է 2 299 ձայն, «Հզոր համայնքը» 1 327, «Լուսավոր Հայաստանը» 181, «Հանրապետություն» կուսակցությունը` 539 ձայն։

Թալին համայնքում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիրը» 7677 ձայնով, «Արդար Հայաստան» կուսակցությունը ստացել է 1943 ձայն, ՀՅԴ-ն՝ 1158, «Ապրելու երկիր» կուսակցությունը` 881, «Կայունություն» կուսակցությունը` 838 ձայն։

Գեղարքունիքի մարզ

Ճամբարակ համայնքում առաջադրված միակ ուժը՝ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը, ստացել է 5275 ձայն։

Լոռու մարզ

Գյուլագարակ համայնքում ձայները գրեթե հավասար են. ՔՊ-ն ստացել է 1 779, «Ապրելու երկիրը»` 1 731։

Ալավերդիում նախնական արդյունքներով առաջատարը «Ապրելու երկիր» կուսակցությունն է` 6 791 ձայնով, ՔՊ-ն երկրորդ տեղում է` 6 557 ձայնով, ՀԱԿ-ին ձայն է տվել 340 ընտրող, ՀՅԴ-ին՝ 316։

Լոռի Բերդ համայնքում ՔՊ-ն» ստացել է 1 254 ձայն, «Ապրելու երկիրը»՝ 619, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 338։

Տաշիր համայնքում հաղթել է «Միասնական համայնք» դաշինքը՝ 5904, «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 2057 քվե։

Կոտայքի մարզ

Չարենցավան համայնքում հաղթել է «Միասնական համայնք» դաշինքը` 6104 ձայնով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 4656, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 772 ձայն։

Ակունք համայնքում «ՔՊ» -ն ստացել է 2 708 ձայն, «Համախմբում» դաշինքը` 2 098։

Բյուրեղավանում առաջին տեղում «Միասնություն» դաշինքն է 2 079 ձայնով, «ՔՊ» -ն ստացել է 1 247 ձայն, «Արդար Հայաստանը» 1 157, ՀՅԴ-ն՝ 166։

Ջրվեժ համայնքում առանց մրցակիցների միանձնյա հաղթել է «Քաղաքացիական պայմանագիրը» կուսակցությունը 2084 ձայով։

Շիրակի մարզ

Անի համայնքում «Քաղաքացիական պայմանագիրը» երկրորդ տեղում է` 3032 ձայնով, առաջին տեղում «Ազգ–համայնք» դաշինքն է` 3763 ձայնով, երրորդ տեղում «Հայկական երազանք» կուսակցությունն է 1037 ձայնով։

Սյունիքի մարզ

Քաջարանում ՔՊ -ն առաջատար է 1 118 ձայնով, «Հանրապետություն» կուսակցությունը ստացել է 482 ձայն, «Դեպի Միասնություն» դաշինքը` 3 127։

Սիսիան համայնքում ՔՊ -ն ստացել է 4 093 ձայն, «Մեկ Հայաստան» դաշինքը` 979, «Աշխատանք և Արդարությունը» 2 693, «Զարգացող համայնք» դաշինքը 570, «Ապրելու երկիր» կուսակցությունը` 2 307, «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» 794, ՀՅԴ -ն 403։

Վայոց Ձորի մարզ

Արենի համայնքում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 3281 ձայն, «Հանրապետությունը»` 388 ձայն։

Եղեգիս համայնքում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 1593 ձայն, Ազատական կուսակցությունը` 1162, «Վերելքը»` 45։

Տավուշի մարզ

Բերդ համայնքում ՔՊ-ն ստացել է 4 298 ձայն, «Զորավոր համայնք» դաշինքը` 5 685, «Արժանապատիվ սերունդը»` 1 097։

Արագածոտնի մարզ

Ալագյազ համայնքում անցկացված համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով ընտրություններում հաղթել է գործող ղեկավար Ջասմ Մախմուդովը. նրա օգտին են քվեարկել 773 ընտրող։ Մախմուդովի միակ մրցակիցը` Անզոր Ուռուսյանը, ստացել է 444 քվե։

Sputnik Արմենիա