2022-09-26 12:36
Լրատվական գործակալություններ
Հայաստանում կորոնավիրուսի 1431 նոր դեպք է գրանցվել
Սեպտեմբերի 19-25-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում կորոնավիրուսի 1431 նոր դեպք է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Միաժամանակ նշվում է, որ նախորդ շաբաթ կորոնովիրուսի հետևանքով մահվան 4 դեպք է գրանցվել (ընդհանուր՝ 8653)։ Այս պահին COVID-ի դեմ 2307 անձ է բուժում ստանում։
Բացի այդ, առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջապես պատվաստված է 1 024 623 քաղաքացի։ Առաջին դեղաչափով պատվաստվել է 1 149 318 անձ, իսկ ընդհանուր առմամբ` 2 254 914։ Քաղաքացիները շարունակում են նաև կորոնավիրուսի դեմ պատվաստման բուստեր դեղաչափ ստանալ. նրանց թիվը 75 597 է։
Sputnik Արմենիա