Հարցերը պետք է լուծվեն դիվանագիտական միջոցներով. ՌԴ դեսպանատունը` 44-օրյա պատերազմի մասին

ՀՀ–ում ՌԴ դեսպնատունը 2020թ–ի 44-օրյա պատերազմի տարելիցի առիթով ցավակցական ուղերձ է հղել` նշելով, որ հայ ժողովրդի հետ միասին սգում են զոհվածների համար, ցավակցություն հայտնում նրանց ընտանիքներին, ապաքինում և առողջություն մաղթում տուժածներին և վիրավորներին։

«Ռուսաստանը ձեռնարկել է և կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 և 2021 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների լիարժեք իրականացման համար՝ աջակցելու առկա խնդիրների լուծումներ գտնելուն, որոնք կապահովեն կայուն խաղաղություն և անվտանգություն Հարավային Կովկասի տարածաշրջանում»,– ասված է հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը համոզմունք է հայտնել, որ բոլոր վիճելի հարցերը կարող են և պետք է լուծվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով` հիմնված եռակողմ պայմանավորվածությունների վրա։

Sputnik Արմենիա