Ադրբեջանցիների կողմից հաքերային հարձակման է ենթարկվել galatv.am կայքը

Այսօր, ժամը 11:30-ի սահմաններում ադրբեջանցիների կողմից հաքերային հարձակման է ենթարկվել galatv.am կայքը:

«Գալա»-ից NEWS.am-ին հայտնում են, որ արդյունքում խափանվել է կայքի աշխատանքը, ջնջվել են որոշ նյութեր: Կայքի գլխավոր էջին ադրբեջանցիները տեղադրել են իրենց զոհերի նկարները և գրել, թե չեն մոռանա սեպտեմբերի 27-ը:

ԳԱԼԱ-ի կայքը վերականգնելու և մեր բնականոն աշխատանքը շարունակելու ուղղությամբ տարվում են աշխատանքներ: