2022-09-28 09:10
Լրատվական գործակալություններ
ՀՀ ՊՆ․ Հայտնաբերվել է սեպտեմբերի 14-ից անհայտ կորած համարվող զինծառայող
Սեպտեմբերի 27-ին հայտնաբերվել է ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի ժամանակ՝ սեպտեմբերի 14-ից անհայտ կորած համարվող շարքային Սամվել Գրիգորիի Անթանյանը:
Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ զինծառայողի առողջական վիճակը բավարար է:
News.am