2022-09-28 09:12
Լրատվական գործակալություններ
Ընտրողների ավելի քան 97 տոկոսը կողմ է քվեարկել Զապորոժիեի շրջանը Ռուսաստանի կազմում ընդգրկելուն
Ռուսաստանի Դաշնությունում ընտրատեղամասերում ձայների 100 տոկոսի հաշվարկից հետո պարզվել է, որ 97,81 տոկոսը կողմ է քվեարկել Զապորոժիեի շրջանը ՌԴ կազմում ընդգրկելուն, վկայում են Ռուսաստանի հրապարակած վերջնական տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Կողմ է քվեարկել 38 762 մարդ, դեմ՝ 605 (1,53 տոկոս)։
Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեն սկսվել է սեպտեմբերի 23-ին՝ Դոնեցկում և Լուգանսկում, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում։ Քվեարկությունը տևել է հինգ օր՝ մինչև սեպտեմբերի 27-ը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը կսատարի այն որոշումը, որ կընդունեն Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների բնակիչները։
News.am