Հյուսիսային Օսեթիայում բարձր պատրաստվածության ռեժիմ են սահմանել

Հյուսիսային Օսեթիայում բարձր պատրաստության ռեժիմ է սահմանվել Վրաստանի հետ սահմանի «Վերին Լարս» անցակետում տիրող իրավիճակի պատճառով։ Համապատասխան որոշումը ստորագրել է տարածաշրջանի ղեկավար Սերգեյ Մենյայլոն։

Մասնավորապես, հրամանագիրը սահմանափակում է ուղևորատար տրանսպորտի մուտքը Հյուսիսային Օսեթիայի տարածք, բացառությամբ հանրապետությունում, ինչպես նաև Հարավային Օսեթիայում, Վրաստանում գրանցված ավտոմոբիլային տրանսպորտի:

Բացառությունները տարածվում են նաև Հյուսիսային Օսեթիայում բնակության (գտնվելու) վայր ունեցող քաղաքացիների համար գրանցված մեքենաների վրա:

Sputnik Արմենիա