Բելառուսի դեսպանը կանչվել է Վրաստանի ԱԳՆ՝ Լուկաշենկոյի՝ Աբխազիա այցի հետ կապված

Վրաստանում Բելառուսի դեսպան Անատոլի Լիսը կանչվել է Վրաստանի ԱԳՆ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Աբխազիա այցի հետ կապված։ Այս մասին հայտնել է Վրաստանի ԱԳՆ-ն։

Նշվում է, որ դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձ է կատարվել է օկուպացված Աբխազիա Լուկաշենկոյի այցին։

Վրացական կողմը ծայրաստիճան մտահոգություն է հայտնել այդ կապակցությամբ և բելառուսական կողմից հավելյալ բացատրություն խնդրել, նշում է Վրաստանի ԱԳՆ-ն։

News.am