Ռուսաստանը պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ անցկացնել

«Հյուսիսային հոսք» գազատարի երկու գծերի վրա տեղի ունեցած դիվերսիաներից հետոՌուսաստանը պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ անցկացնել։ Տեղեկությունը հայտնում է համաշխարհային կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։

«Ռուսաստանը դիմել է ՄԱԿ-ի ԱԽ-ի շտապ նիստ հրավիրելու համար.. Սպասում ենք, որ վաղը կանցկացվի», - գրել է Պոլյանսկին Telegram–յան ալիքում։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Ռուսաստանը մտադիր է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պաշտոնական նիստ հրավիրել «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք-2» գազատարների հետ կապված սադրանքների պատճառով։

Sputnik Արմենիա