ՀՀ ՊՆ․ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ, տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայունացել է:

Հայտնել էինք, որ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:

Sputnik Արմենիա