Եռաբլուրում բռնության ենթարկված զոհվածների ծնողներին տուժող կճանաչեն

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում սեպտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողների կողմից զոհված զինծառայողների ծնողները տուժող կճանաչվեն։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։

«Ներկայում նախաքննություն է կատարվում, զոհված զինծառայողների ծնողներին տուժող ճանաչելու գործընթացն իրականացվում է»,– ասաց Թադևոսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, սակայն այն ժամանակ ՔԿ–ից չէին հստակեցրել, թե որ հոդվածով։

Այժմ Թադևոսյանը նշեց` քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է` պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով։