ՀՆԴԿԱՍՏԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ 250 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ԶԵՆՔ ԵՎ ԶԻՆԱՄԹԵՐՔ ԿՄԱՏԱԿԱՐԱՐԻ

Հնդկաստանը Հայաստանին շուրջ 250 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ զենք և զինամթերքի խոշոր խմբաքանակ կմատակարարի։ Այս մասին գրում է հնդկական The Economic Times պարբերականը։

Նշվում է, որ երկու երկրների կառավարությունների միջև սեպտեմբերի սկզբից համապատասխան պայմանագրեր են ստորագրվել։ Այդ փաստաթղթերի գումարը չի բարձրաձայնվում, սակայն պարբերականի տվյալներով`խոսքը կարող է մոտ 20 մլրդ ռուպիիմասին լինել, ինչը դոլարով կազմում է ավելի քան 244 մլն դոլար։

The Economic Times–ի աղբյուրները հայտնում են, որ պատվերում ներառված են տեղական արտադրության Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, ինչի արտահանումը պատմության մեջ առաջին անգամ է լինելու։ Pinaka–ն հնդկականարտադրության զենք է։

Հնդկական բանակը վերջերս ստացել է այդ համակարգերի 6 լրացուցիչ գնդի պատվեր, ինչպես նաև արձակման կայանքների նկատմամբ մեծ հեռահարության հրթիռներ է փորձարկում։

Գործարքի շրջանակում Հնդկաստանը Հայաստան կմատակարարի նաև հակատանկային հրթիռներ և բազմաթիվ այլ զինամթերքներ։

Նշվում է, որ սա Հայաստան սպառազինության համակարգերի արտահանման առաջին դեպքը չէ։ Հնդկաստանը Հայաստանին սպառազինություն էր վաճառել նաև 2020 թվականին։ Հայկական կողմն այդ ժամանակ մոտ 40 մլն դոլարով ձեռք էր բերել 4 Swathi տեսակի հակամարտկոցայինռադար։

Հիշեցնենք, որ դեռևս այս տարվա հուլիսին հնդկական լրատվամիջոցները հայտնել էին ՀՀ ՊՆ պատվիրակության՝ Նյու Դելի այցի մասին՝ ռազմական մատակարարումները քննարկելու նպատակով։

Sputnik Արմենիա