Հայաստանում մինչև նոյեմբերի 22-ը պլանային հավաքներ կանցկացվեն

ՀՀ պաշտպանության նախարարության առաջարկած նախագծի հիման վրա ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել հերթական պլանային վարժական հավաքներ հայտարարելու մասին:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը, հերթական պլանային հավաքներին ներգրավվելու են պահեստազորայիններ՝ համազորային և հրթիռահրետանային մասնագիտություններով:

Վարժական հավաքներն անցկացվելու են մինչև նոյեմբերի 22-ը:

Sputnik Արմենիա