2022-09-29 17:38
Լրատվական գործակալություններ
ՊՆ-ն հրապարակել է ադրբեջանական կրակոցներից զոհված 3 զինծառայողների անունները
ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է սեպտեմբերի 28-ին արբեջանական կրակոցների հետևանքով զոհված զինծառայողների անունները։
«Հայրենիքի պաշտպանության ընթացքում զոհվել են՝
1․ փոխգնդապետ Նահապետ Նվերի Մարգարյանը,
2․ սերժանտ Հովհաննես Փայլակի Սուքիասյանը,
3․ շարքային Էդվարդ Հայկի Հովհաննիսյանը»,– ասված է հաղորդագրությունում:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Sputnik Արմենիա