Պուտին․ Մեր աշխարհաքաղաքական հակառակորդները պատրաստ են հարվածի տակ դնել ցանկացած երկիր և արյունալի ջարդ սանձազերծել

Արևմուտքի երկրները փորձում են հակամարտություններ հրահրել ԱՊՀ տարածքում։ Այս մասին ԱՊՀ երկրների հետախուզության և անվտանգության ծառայության ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մեր աշխարհաքաղաքական հակառակորդները պատրաստ են մերկացնել բոլորին, հարվածի տակ դնել ցանկացած երկիր և արյունալի ջարդ սանձազերծել։ Մեկ անգամ չէ, որ ականատես ենք եղել դրան»,-ասել է Պուտինը։

Նա նշել է, որ Արևմուտքը փորձում է նորից բորբոքել հին հակամարտությունները՝ ստեղծելով նոր խնդիրներ և ճգնաժամներ։

«Միաբևեռ հեգեմոնիան անխուսափելիորեն փլուզվում է: Սա օբյեկտիվ իրականություն է, որին Արևմուտքը կտրականապես հրաժարվում է համակերպվել»,-ասել է Պուտինը։ Նա հորդորել է վերլուծել ԱՊՀ անդամ երկրների անվտանգության ռիսկերը և ուժեղացնել փոխօգնությունը։

News.am