2022-09-30 08:43
Լրատվական գործակալություններ
Պուտինը Էրդողանին սկզբունքային գնահատական է տվել «Հյուսիսային հոսք»-ում տեղի ունեցած դիվերսիային
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ում հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը, հայտնում է MK-ն՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը։
Ռուսաստանի նախագահը նաև սկզբունքային գնահատական է տվել «Հյուսիսային հոսք» գազատարներում տեղի ունեցած դիվերսիային։
Կրեմլի հաղորդագրության մեջ նշվում է, որ դա ըստ էության «միջազգային ահաբեկչության ակտ է»։
«Ռուսաստանը այդ հարցը դնում է ՄԱԿ Անվտանգության խորհրդում հրատապ քննարկման»,- ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահի հեռախոսաային բանակցությունների մասին։
News.am