Անն Լույո․ Հայերը պետք է կարողանան ապրել խաղաղ պայմաններում

ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները սեպտեմբերի 29-ին այցելել էին Գեղարքունիք՝ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակման հետևանքներն արձանագրելու։

Այցի առիթով Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն թվիթերյան գրառում է կատարել, որում նշել է. «Շատ օգտակար այց սեպտեմբերի 13-ի և 14-ի հարձակումներից տուժած վայրեր: Բազմաթիվ տներ և քաղաքացիական ենթակառուցվածքներ ավերվել կամ վնասվել են: Հայերը պետք է կարողանան ապրել խաղաղ պայմաններում: Ֆրանսիան շարունակում է գործել՝ ի նպաստ Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման»:

HaykNews.am