2022-10-03 08:44
Լրատվական գործակալություններ
Իսպանացի պատգամավոր․ Սրա՞նք են ձեր վստահելի գործընկերը, տիկին ֆոն Դեր Լեյեն
Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն ադրբեջանական ռեժիմի հերթական բարբարոսություն է որակել այդ երկրի ԶՈՒ կողմից հայ ռազմագերիների գնդակահարությունը։
Ջոն Ինյարիտուն «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է. «Ադրբեջանական ռեժիմի հերթական բարբարոսությունը: Եվ սրա՞նք են այն մարդիկ, ում հետ համաձայնագիր եք կնքել և ում համարում եք վստահելի գործընկեր, տիկին ֆոն Դեր Լեյեն»:
Ինյարիտուն նաև նաև տեղադրել է այդ ռազմական հանցագործության տեսանյութը։
News.am