2022-10-03 08:59
Լրատվական գործակալություններ
0
Վալերի ԲՈՒԱՅԵ․ ՏԻԿԻՆ ՖՈՆ ԴԵՐ ԼԵՅԵՆ, ՍՊԱՍՈՒ՞Մ ԵՔ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐՆ ԱՎԱՐՏԵՆ 1915-Ի ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ֆրանսիայի Սենատի անդամ Վալերի Բուայեն սուր քննադատության է ենթարկել ֆրանսիական ԶԼՄ-ներին և ԵՄ-ին՝ Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ իրականացված վայրագությունների վերաբերյալ անգործության համար։
«Ֆրանսիական լրատվամիջոցներ և ԵՄ, ինչի՞ եք սպասում, որ ինչ-որ բան անեք փոքր և ժողովրդավար Հայաստանի համար։ Տիկին ֆոն դեր Լեյեն, սպասու՞մ եք, որ ադրբեջանցիներն ու նրանց թուրք դաշնակիցները ավարտին հասցնեն 1915 թվականի ցեղասպանությունը։
Արդյո՞ք հայկական արյունն ավելի էժան է, քան ուկրաինացիները»,- գրել է ֆրանսիացի քաղաքական գործիչը Twitter-ի իր միկրոբլոգում։
Հիշեցնենք, որ այսօր Telegram-ի ալիքներում տարածվել է ադրբեջանցի զինվորականների կողմից անզեն հայ զինվորների մահապատժի ենթարկելու սարսափելի տեսանյութը։