2022-10-03 10:50
Լրատվական գործակալություններ
Բաքուն Երևանին առաջարկել է սահմանազատման հանձնաժողովի նիստը տեղափոխել հոկտեմբեր
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Ժնևում հայ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է սահմանազատման հանձնաժողովի հաջորդ նիստը տեղափոխել հոկտեմբեր, այլ ոչ թե նոյեմբեր, ինչպես համաձայնեցվել էր ավելի վաղ, տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Բացի այդ, բարձրացվել են նաև անհետ կորածների հարցերը։
Բայրամովը հանդիպման ժամանակ ընդգծել է «Ադրբեջանի տարածքից Հայաստանի ԶՈւ-ի լրիվ դուրսբերման, կարճ ժամկետում փոխվարչապետերի մակարդակով ղեկավարվող եռակողմ հանձնաժողովի շրջանակում նախնական համաձայնությունների հիման վրա ձեռք բերված տրանսպորտային-հաղորդակցային գծերի բացման, սահմանազատման գործում առաջընթացի ձեռքբերման անհրաժեշտությունը։
News.am