ԵՏՄ երկրներն ունեն բավական ռեսուրսներ՝ պատժամիջոցների պայմաններում աշխատելու համար

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը Բելառուս-1 հեռուստաալիքի եթերում ասել է, որ Եվրասիական տնտեսական միության երկրներն ունեն բավարար ռեսուրսներ՝ պատժամիջոցների պայմաններում աշխատելու համար։

Մյասնիկովիչը նշել է, որ հանձնաժողովը հստակ հասկանում է, որ Ռուսաստանի և Բելառուսի նկատմամբ միասնական Արևմուտքի ոչ բարեկամական քայլերը դեռ երկար կշարունակվեն։ «Մենք պետք է ապահովենք հետագա զարգացում։ Բազմաթիվ ռեսուրսներ կան, որոնք մենք պետք է անպայման օգտագործենք»,-նշել է նա։

Մյասնիկովիչը միկրոէլեկտրոնիկան համարում է ԵՏՄ շրջանակում համագործակցության զարգացման առանցքային ոլորտ։

Երկրորդ հիմնական ուղղությունը, ըստ Մյասնիկովիչի, կարող է լինել դեղերի արտադրությունը, քանի որ Ռուսաստանն ունի դեղագործական մեծ շուկա։

News.am