ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել ՀՀ-ին պաշտպանության համար ազդեցիկ առաջնորդների պատրաստման գործում

Օրերս Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք ՆԱՏՕ-ի ռազմական կրթության կատարելագործման ծրագրի (DEEP) շրջանակում այցելեցին Միացյալ Նահանգների մի շարք ուսումնական հաստատություններ:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ նահանգներում գտնվելու ընթացքում հայ պատվիրակները հանդիպեցին իրենց գործընկերների հետ Վեսթ Փոյնթի ռազմական ակադեմիայում, ԱՄՆ բանակի պատերազմի քոլեջում, Ազգային պաշտպանական համալսարանում և Ցամաքային ուժերի շտաբում։ Նրանք զրուցեցին ընդունելության, ինտեգրման, ակադեմիական ծրագրերի և ռազմական պատրաստության շուրջ:

"Միացյալ Նահանգները պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ մեր պետությունների պաշտպանության համար ազդեցիկ առաջնորդների պատրաստման գործում",- ասված է հաղորդագրության մեջ:

Verelq.am