2022-10-03 19:43
Լրատվական գործակալություններ
0
Ժամանակավորապես կփակվի Երևանի Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող էստակադան
Ժամանակավորապես կփակվի Մ. Բաղրամյան պողոտան Կասյան փողոցի հետ կապող էստակադան։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Նշվում է, որ Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության աշխատանքային ծրագրով նախատեսված է իրականացնել Մ. Բաղրամյան պողոտան Կասյան փողոցի հետ կապող էստակադայի նորոգման (դեֆորմացիոն կարերի վերանորոգում) աշխատանքները:
Գործընթացի մեկնարկը կտրվի հոկտեմբերի 5–ին և կավարտվի հոկտեմբերի 25–ին։
«Այդ ընթացքում էստակադայի երթևեկությունը կշրջանցվի ստորև ներկայացրած սխեմային համապատասխան»,–նշված է հաղորդագրության մեջ:
Պատճառվող անհարմարությունների համար Երևանի քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը:
Sputnik Արմենիա