2022-10-04 08:55
Լրատվական գործակալություններ
ՀՀ ՊՆ․ Ադրբեջանի ԶՈւ-ը ականանետերից կրակ են բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ
Հոկտեմբերի 3-ին ժամը 21:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ:
Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից կորուստներ չկան:
News.am