Ռաֆայել Գրոսին Հայաստանում է

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին հոկտեմբերի 4-ին Հայաստանում կհանդիպի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

Գրոսին Հայաստան կժամանի Միրզոյանի հրավերով։

«Նա Հայաստանում կգտնվի հոկտեմբերի 4-5-ը։ Այցի շրջանակներում Գրոսիին կընդունեն ՀՀ նախագահը, վարչապետը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, առողջապահության նախարարները»,– ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը կայցելի նաև Հայկական ատոմային էլեկտրակայան, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, ինչպես նաև դասախոսությամբ հանդես կգա ԵՊՀ ուսանողների համար։

Sputnik Արմենիա