ԱԺ-ն հավանություն է տվել մի շարք փոփոխություններին գործող օրենքներում
Աժ-ում հոկտեմբերի 5-ի նիստին պատգամավորները երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն են տվել մի շարք օրենսդրական փոփոխություններին գործող օրենքներում։
Դրանց թվում են.
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը,
Աշխատանքային օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,
«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը,
«Փաստաբանների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,
«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրինագծերի փաթեթը և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին,
«Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը,
Բացի այդ, պատգամավորներն առաջին ընթերցմամբ մի շարք այլ օրինագծեր են հաստատել։ Դրանց թվում են.
«Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը։
«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց և քաղծառայողների վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,
«Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը,
Աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը,
«Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը,
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,
«Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,
«Դատական ակտերի կատարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինախագիծը,
«Հաշտեցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,
«Դատական ակտերի կատարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը,
«Վարչաիրավական հարաբերությունների կարգավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը,
Պատգամավորները նաև հավանություն են տվել «2020-ի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքները պարզելու նպատակով» ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարացնելու մասին որոշման նախագծին։
News.am