2022-10-05 12:55
Լրատվական գործակալություններ
ՀՀ ՊՆ․ Վիրավորում ստացած զինծառայողներից 61-ն ավարտել է բուժումն ու դուրս գրվել
Ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներից 61-ն ավարտել է բուժումն ու դուրս գրվել հոսպիտալներից, 40-ը՝ բուժումն ավարտել է և գտնվում է վերականգնողական արձակուրդում:
Տեղեկությունը հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
«Հոկտեմբերի 5-ի դրությամբ հոսպիտալներում այլևս չկա վիրավոր, որի առողջական վիճակը գնահատվի ծայրահեղ ծանր»,– գրել է նա:
Sputnik Արմենիա