2022-10-05 12:56
Լրատվական գործակալություններ
Գեղամ Մանուկյանին հարցաքննության են հրավիրել ԱԱԾ քուրդ ազատամարտիկների քրգործով
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հրավիրել է հարցաքննության։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Մանուկյանը։
«Հարցաքննության են հրավիրել քուրդ երկու ազատամարտիկներին վերաբերող քրեական գործով, բայց քանի դեռ նախաքննություն է ընթանում, այլ մեկնաբանություն տալ չեմ կարող»,–ասաց Մանուկյանը։