Միրզոյան․ Քննարկվում է Բաքու-Ստեփանակերտ երկխոսության խողովակ ստեղծելու հարցը

Հիմա կա տեսակետ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության խողովակ, երկխոսության միջազգային մեխանիզմ ստեղծելու առնչությամբ։ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Խաղաղության պայմանագիր կնքելու համար Ադրբեջանի կողմից մեզ ներկայացված 5 կետերի մեջ անընդունելի ոչինչ չկա, բայց դրանք չեն արտացոլում ամբողջական օրակարգը: Մենք կիսվել ենք մեր պատկերացումներով, որոնց հիմնական մասը հենց Լեռնային Ղարաբաղին է վերաբերել, հիմա էլ բանակցությունների մաս է այս հարցի հասցեագրումը»,–ասաց Միրզոյանը։

Նրա խոսքով` քննարկումներ են ընթանում ԼՂ-Ադրբեջան երկխոսության խողովակ ստեղծելու մասին։

«Անշուշտ, Հայաստանն ունի մի դիրքորոշում, Ադրբեջանը` մեկ այլ։ Ուստի, երբ 2 կողմերը կհանգեն փոխադարձ ընդունելի դիրքորոշման կամ մեխանիզմի, կտեղեկացնենք այդ մասին»,– վստահեցրեց նախարարը։

Sputnik Արմենիա