Ադրբեջանի հետ քննարկվում է միջազգային մոնիթորինգային մեխանիզմի տեղակայման տարբերակը

Հայաստան –Ադրբեջան սահմանին միջազգային մոնիթորինգային մեխանիզմի տեղակայման տարբերակը քննարկվում է բանակցությունների ընթացքում թե՛ միջազգային գործընկերների, թե՛ Ադրբեջանի հետ։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` պատասխանելով պատգամավորների հարցերին։

«Կա ընդհանուր ընկալում, այդ թվում` միջազգային դերակատարների շրջանում, որ միայն ագրեսիայի հետևանքների վերացումը, ադրբեջանական զորքերի դուրսբերումը ՀՀ ինքնիշխան տարածքից, խաղաղության պայմանագրի կնքումը դեռևս բավարար երաշխիքներ չեն ստեղծի, և հավելյալ երաշխքներ կպահանջվեն։ Օրինակ` Հայաստան–Ադրբեջան սահմանին որևէ միջազգային մոնիթորինգային, դիտորդական կամ այլ միջազգային մեխանիզմի առկայություն»,– ասաց նախարար Միրզոյանը։

Նրա խոսքով, քննարկվում է նաև Հայաստան–Ադրբեջան սահմանից ԶՈւ–երի հետքաշման տարբերակը։

Sputnik Արմենիա