ՀՀ ՊՆ-ն չնախատեսված առաջնահերթ ծախսերի համար շուրջ 1 միլիարդ 805 մլն դրամ կստանա

Հայաստանի պաշտպանության նախարարությունը չնախատեսված առաջնահերթ ծախսերի համար շուրջ 1 միլիարդ 805 մլն դրամ (մոտ 4,4 մլն դոլար) կստանա։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

Ինչպես նշված է նախարարության պարզաբանման մեջ, հատկացումն անհրաժեշտ է ընթացիկ գործունեության ապահովման և ոչ ֆինանսական ակտիվների ձեռքբերման գծով 2021 թվականի պետական բյուջեով չնախատեսված ու առաջնահերթ համարվող ծախսերի ֆինանսավորման համար:

Հիշեցնենք, որ Հայաստանի 2022 թվականի պաշտպանական բյուջեն աճել է 11%-ով և սահմանվել մոտ 345 մլրդ դրամ (ներկայիս փոխարժեքով՝ մոտ 850 մլն դոլար)։

Sputnik Արմենիա