Թաթոյան․ Դաժան սպանության տեսանյութը Ադրբեջանի դատախազությունը արդեն կեղծ է որակել

Հայ գերիներին ադրբեջանական «Կոմանդո» ջոկատի կողմից դաժան սպանության տեսանյութը Ադրբեջանի դատախազությունը արդեն կեղծ է որակել, իսկ մյուս տեսանյութերի մասով լուրջ կասկածներ է հայտնել: Այս մասին գրում է ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը:

«Ի՞նչ էլ արագ են «բազմակողմանի» քննությունն արել: Բա ի՞նչ պետք է անեին: Իրենք իրե՞նց էին դատելու:

Այդքան փաստերով ապացուցել եմ, որ այդ հանցանքները խրախուսում են հենց Ադրբեջանի իշխանությունները: Սա ևս մեկ ապացույց է, որ հայերի նկատմամբ հանցանքների համար անպատժելիությունը հովանավորում են հենց նրանք:

Սա ադրբեջանական հայատյացության քաղաքականության բաղկացուցիչ մաս է»,- գրել է Թաթոյանը:

Verelq.am