ՀՀ ՄԻՊ․ Ադրբեջանական գերությունից վերադարձած զինծառայողները պատմել են խոշտանգումների մասին

Հոկտեմբերի 5-ին ադրբեջանական գերությունից վերադարձած 16 զինծառայողների հետ առանձին հանդիպումներ ենք անցկացրել։ Հոսպիտալում գտնվող մի զինծառայողի հետ հանդիպումը կկայանա այսօր։ Այս մասին հոկտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։

«Մենք զեկույց կնախապատրաստենք, որպեսզի արձանագրենք եզրակացությունները, փաստացի տվյալները, որոնք տղաները մեզ հայտնել են։ Մենք խոշտանգումների, դաժան վերաբերմունքի և նվաստացման փաստեր ենք պարզել։ Գրեթե բոլոր վերադարձած գերիները պատմել են խոշտանգումների և վատ վերաբերմունքի մասին։ Վատ վերաբերմունքի դեպքեր են գրանցվել նաև Ադրբեջանի իրավապահ մարմիններում, եի նույնիսկ հոսպիտալում բուժանձնակազմի կողմից։ Այդ ամենի վերաբերյալ առանձին զեկույց կպատրաստվի»,- հավելեց նա։

Նա նկատեց, որ Ադրբեջանի ձեռագիրը բացարձակապես չի փոխվել։

News.am