ԿԸՀ-ի նախագահի և անդամների ընտրության հարցով ԱԺ նիստ է գումարվել

Պատգամավորների նախաձեռնությամբ այսօր՝ հոկտեմբերի 7–ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ է գումարվել։

Օրակարգում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և անդամների ընտրության հարցն է։

Նշենք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Վահագն Հովակիմյանի, իսկ անդամների պաշտոնում Աննա Գրիգորյանի, Ժիրայր Կարապետյանի, Նունե Հովհաննիսյանի, Սիլվա Մարկոսյանի, Արմեն Սմբատյանի և Արուսյակ Տերչանյանի թեկնածությունները։

News.am