2022-10-08 08:34
Լրատվական գործակալություններ
Ինդոնեզիայի դեսպանը՝ G20 գագաթաժողովին Պուտինի և Զելենսկիի մասնակցելու մասին
ԱՄԷ-ում Ինդոնեզիայի դեսպան Հուսին Բաղշը UAE National-ին տված հարցազրույցում ասել է, որ թե՛ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և թե՛ Վոլոդիմիր Զելենսկին համաձայնել են մասնակցել G20-ի գագաթաժողովին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
«Երկուսն էլ համաձայնել են»,- ասել է Բաղշը։
G20-ի գագաթնաժողովը կանցկացվի Ինդոնեզիայի Բալի կղզում, նոյեմբերի 15-ից 16-ը։
Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ հրավիրվել է Բալիում կայանալիք G20-ի գագաթ աժողովին, սակայն, որոշում կայացնելով իր անձնական մասնակցության մասին, կտեսնի, թե ինչպես կզարգանա իրավիճակը։
News.am