2022-10-10 08:59
Լրատվական գործակալություններ
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացավ հերթական հանրահավաքը
Հոկտեմբերի 9-ին երեկոյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացավ հերթական հանրահավաքը:
NEWS.am-ի հետ զրույցում ակցիայի մասնակից Մարատ Ստեփանյանն ասաց, որ նախագահականի մոտ մեծ թվով ոստիկաններ էին հավաքվել, սակայն ակցիայի մասնակիցները այսօր չեն պահանջել, որ նախագահը իրենց հանդիպի:
Նրա խոսքով` այս հավաքները շարունակական են լինելու, վաղը նույնպես կհավաքվեն, կձևակերպեն իրենց հարցադրումների շրջանակը` ըստ Երևանում արցախյան պատվիրակությանհանդիպման արդյունքների: