Կիևի կենտրոնում մի քանի պայթյուններ են որոտացել

Երկուշաբթի՝ հոկտեմբերի 10-ին, Կիևի Շևչենկոյի շրջանում մի քանի պայթյուններ են որոտացել։

Ինչպես տեղեկացրել է «Ուկրինֆորմ»-ը, Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն այս մասին տեղեկացրել է Թելեգրամում։

«Մի քանի պայթյուններ Շևչենկոյի շրջանում՝ մայրաքաղաքի կենտրոնում։ Բոլոր ծառայությունները մեկնում են դեպքի վայր։ Մանրամասների մասին՝ հետո»,- ասել է Կլիչկոն։

Կիևի կենտրոնում հարվածի տեղում մարդատար մեքենաներ են այրվում։

News.am