Սթոլթենբերգը Ուկրաինայի արտգործնախարարի հետ քննարկել է Կիևին աջակցելու հարցը

Ուկրաինային հասցված հարվածներից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբային վստահեցրել է, որ կշարունակի աջակցել Կիևին «այնքան ժամանակ, որքան կպահանջվի»։

«Խոսել եմ արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ և դատապարտել Ուկրաինայում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա սարսափելի և անկանոն հարձակումները: ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել խիզախ ուկրաինացի ժողովրդին այնքան ժամանակ, որքան կպահանջվի»,- գրել է Սթոլթենբերգը Twitter-ում:

News.am